Գրե՛նք հայերեն.... Խոսե՛նք հայերեն.....

“Մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել:
Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք,
որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է”.
Պարույր Սևակ

Ամեն տարի հազարավոր հայ երեխաներ իրենց փոքրիկ ձեռքերով վերցնում են այբբենարանը, սովորում են մեսրոպյան հրապուրիչ և բարեկազմ այբուբենը, որպեսզի դրա միջոցով ճանաչեն իրենց մայրենի լեզուն, նրա դարավոր պատմությունը, ինչպես նաև շրջակա աշխարհը, գիտության և մշակույթի արժեքները:

Դժբախտաբար, բազմաթիվ մեր հայրենակիցներ, որոնք դաժան ճակատագրի բերումով սփռված են աշխարհի չորս կողմերում, չունեն նույն հնարավորությունը և զրկված են մայրենի լեզվով սովորելու հնարավորությունից: Սակայն մենք պարտավոր ենք պահպանել մեր պապական ժառանգությունը և, յուրաքանչյուր հայ մանուկ անպայման, առանց որևէ պատճառաբանության, պետք է հայկական ուսում ստանա, գոնե նախակրթական մակարդակով, քանի որ….

“Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում,
իսկ օտար լեզվինը` հասկանում, սովորում, հիշում ”
                                         Ավետիք Իսահակյան


Բարեկամներ, մեր պապերից մեզ հասած ամենաթանկարժեք գանձը` մայրենի լեզուն պահպանելու համար Արարատ հայկական միության նախաձեռնությամբ, ամեն կիրակի, ժամը 14:00-ից 16:00 Սանտա Կոլոմայի Ավագ եկեղեցում գործում է հայկական դպրոց:
Դպրոցում մայրենի լեզվից բացի մեր փոքրիկ բարեկամները ծանոթանում են հայոց պատմությանը, մշակույթին և ավանդություններին:Կազմակերպվում եմ միջոցառումներ, մրցումներ, համերգներ:


Մանրամասը տեղեկութկունների համար դիմել Արարատ հայկական միությանը`
Փող. Իռլանդա- 39, ներքն.
Սանտա Կոլոմա Գրամենետ, 08921
հեռ. 934665078 կամ 633613628

Publicado en , Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios
Deja un comentario